Billboard-ը հրապարակել է 2017թ. լավագույն 100 երգերի ցանկը, որը գլխավորել է Սելենա Գոմեսը (տեսանյութեր)

11:33 • 15.12.17

Ամերիկյան Billboard երաժշտական ամսագիրը հրապարակել է ընթացիկ տարվա 100 լավագույն երգերի ցանկը, որին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ամսագրի պաշտոնական կայքում:

Հայտնի է, որ ցանկը գլխավորել է 25-ամյա Սելենա Գոմեսի Bad Liar երգը, որին հաջորդում է Cardi B-ն՝ Bodak Yellow կատարմամբ: Մինչդեռ լավագույն եռյակը եզրափակում է Քելվին Հարիսի և Ֆրենք Օուշենի Slide հիթը:

Ինչ վերաբերում է 2017թ. ամենահայտնի հիթին՝ YouTube-ում 4.5 մլրդ դիտում հավաքած Despacito-ին, ապա այն Billboard-ի ցանկում զբաղեցրել է 4-րդ տեղը: Ի դեպ, երաժշտական քննադատները նախապատվություն են տվել Ջասթին Բիբերի մասնակցությամբ ռեմիքս տարբերակին:

Բացի այդ, լավագույն տասնյակում են ներառվել Լիլ Ուզի Վերտի XO TOUR Llif3, Քենդրիք Լամարի HUMBLE, Ջեյ Բալվինի, Ուիլի Ուիլյամի, Բեյոնսեի Willy Mi Gente (Remix), Հարի Սթայլսի Sign of the Times, The Weeknd-ի և Daft Punk-ի I Feel It Coming, ինչպես նաև Portugal. The Man-ի Feel It Still երգերը:

Հարյուրյակը եզրափակում է Լեդի Գագայի The Cure կատարումը:

 

Սելենա Գոմես, Bad Liar

 

 

Cardi B, Bodak Yellow

 

 

 

Քելվին Հարիս, Ֆրենք Օուշեն, Slide

 

 

Լուիս Ֆոնսի, Դեդի Յանքի, Ջասթին Բիբեր, Despacito (Remix)

 

 

Լիլ Ուզի Վերտ, XO TOUR Llif3

 

 

Քենդրիք Լամար, HUMBLE

 

 

Ջեյ Բալվին, Ուիլի Ուիլյամ, Բեյոնսե, Willy Mi Gente (Remix)

 

 

Հարի Սթայլս, Sign of the Times

 

 

The Weeknd, Daft Punk, I Feel It Coming

 

 

Portugal. The Man, Feel It Still 

 

 

 

Billboard-ը հրապարակել է 2017թ. լավագույն 100 երգերի ցանկը, որը գլխավորել է Սելենա Գոմեսը (տեսանյութեր)