Linkin Park-ն ալբոմ է թողարկել Չեսթեր Բենինգթոնի պատվին

14:30 • 16.12.17

Ամերիկյան Linkin Park ռոք խումբը նոր համերգային ալբոմ է թողարկել խմբի վոկալիստ Չեսթեր Բենինգթոնի պատվին, որն ինքնասպանություն է գործել 2017 թվականի հուլիսին: Այս մասին ասվում է խմբի պաշտոնական Twitter-յան էջում:

«Բարդ է գերագնահատել ամբողջ երաժշտական աշխարհը ցնցած ողբերգության հետևանքով չավարտված այս համերգային ալբոմի նշանակությունը, որը ձայնագրվել է շրջագայության ընթացքում», - ասվում է One More Light Live ալբոմի նկարագրությունում Apple Music խանութում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ալբոմում ընդհանուր առմամբ 16 երգ կա. դրա տևողությունը 1 ժամ 6 րոպե է: Իրավատերերը նշել են, որ սա ռոք շոուի ստեղծման անգին «վարպետության դաս» է:

Նշվում է, որ ալբոմը հասանելի է այստեղ։

Հիշեցնենք, որ Բենինգթոնը կախվել է Կալիֆորնիայի իր առանձնատանը։ Նրա մարմինը հայտնաբերել են հուլիսի 20-ի առավոտյան։

Linkin Park-ն ալբոմ է թողարկել Չեսթեր Բենինգթոնի պատվին