Ժամանակակից մարդու կյանքը՝ ռուս նկարչի հեգնական աշխատանքներում (նկարազարդումներ)
Մոսկվայում բնակվող նկարիչ Անտոն Գուդիմն արդեն մի քանի տարի զարմացնում է համացանցի օգտատերերին իր աշխատանքներով. նա վառ կերպարներ է ստեղծում, որոնք լի են հեգնանքով և երբեմն՝ աբսուրդով:
Գուդիմի նկարազարդումները «թարգմանության» կարիք չունեն. դրանք հեշտությամբ հասկանում են տարբեր մշակույթներ ունեցող ամենատարբեր ազգությունների մարդիկ, որոնք օժտված են հումորի զգացողությամբ և դատելու ունակությամբ:
Ինչպես նշում է AdMe.ru-ն, նկարչությունն Անտոնի համար հոբբի է. նա աշխատում է որպես ինժեներ, սակայն սա չի խանգարում լուրջ վերաբերվել իր զբաղմունքին և անընդհատ հիացնել իր արվեստի հետևորդներին:
Անտոնի խոսքով՝ ինքը հստակ նպատակ չի հետապնդում, երբ հրապարակում է իր աշխատանքները. իրեն «ուղղակի հետաքրքիր է՝ ինչ արդյունքների կբերի սա»:
Ստորև հրապարակում ենք նկարչի աշխատանքները, որոնք դիպուկ ներկայացնում են ժամանակակից մարդու կյանքը.

















