Հյուսիսային հեքիաթ. Սանկտ Պետերբուրգի «դիմանկարները»՝ Ալեքսանդր Պետրոսյանի ֆոտոշարքում (լուսանկարներ)

17:14 • 16.12.17

Ռուսաստանում բնակվող հայազգի լուսանկարիչ Ալեքսանդր Պետրոսյանն իր խոսուն կադրերի միջոցով ներկայացնում է երկրի քաղաքների կյանքը՝ փողոցների եռուզեռը, մարդկանց, տեսարժան վայրերը և այլն:

Big Picture-ի հաղորդմամբ՝ վերջերս համացանցում տարածում են գտել Պետրոսյանի աշխատանքները, որոնցում նա պատկերել է Սանկտ Պետերբուրգի կյանքը: Խոսելով իր քաղաքում լուսանկարելու մասին՝ Պետրոսյանն ասել է, որ այստեղ հարմար չէ լուսանկարել ցրտի, անձրևի և փողոցների վատ լուսավորության պատճառով:

Պետրոսյանը նշել է, որ ինքը պատկերում է Սանկտ Պետերբուրգը ոչ թե գեղեցիկ տեսարանների համար. լուսանկարիչը պարզապես սիրում է այս քաղաքը:

«Չեմ հավատում, որ լուսանկարիչը կարող է փոխել աշխարհը», - ասել է Պետրոսյանը՝ նշելով, որ ինքը նման մտադրություն չունի և հանդես է գալիս առօրյայի արտասովոր պահերը, մարդկանց հույզերը և ճարտարապետության առանձնահատկությունները նկատողի և արձանագրողի դերում:

«Ժամանակն անցնում է, սակայն լուսանկարների շնորհիվ հիշողությունները չեն խամրում: Ես նայում եմ լուսանկարներին և կրկին վերապրում որոշ պահեր», - խոստովանել է նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հյուսիսային հեքիաթ. Սանկտ Պետերբուրգի «դիմանկարները»՝ Ալեքսանդր Պետրոսյանի ֆոտոշարքում (լուսանկարներ)