Ֆրանսիական համբույր. 20-րդ դարի փարիզյան ռոմանտիկան՝ Ռոբեր Դուանոյի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Հայտնի լուսանկարիչ Ռոբեր Դուանոն ծնվել և մահացել է Ֆրանսիայում. նա շատ է սիրել իր հայրենիքի քաղաքները, որոնք և դարձել են նրա լուսանկարչության հիմնական թեման և ոգեշնչման աղբյուրը:
Big Picture-ը գրում է, որ Դուանոն իր աշխատանքներում պատկերել է փողոցները և մարդկանց՝ չհետևելով որևէ հստակ ուղղվածության կամ ոճի: Վարպետին հաջողվել է հետաքրքիր իրավիճակներ և անհավանական զուգադիպություններ բռնացնել մեծ քաղաքի եռուզեռում, որոնք հաճախ վրիպում են մյուսների ուշադրությունից:
Դուանոյի ամենահայտնի աշխատանքներից մեկն արվել է 1950 թվականին: Լուսանկարում պատկերված երիտասարդ զույգը համբուրվում է մարդաշատ փարիզյան փողոցում:

Համբույր պատկերող այլ լուսանկարներ






















