Վերա Բրեժնևան ամանորյա հեռուստանախագծերին կներկայանա հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանի ստեղծած զգեստներով

11:11 • 16.12.17

ՌԴ հայտնի երգչուհի, «ՎԻԱ ԳՐԱ» խմբի նախկին անդամ Վերա Բրեժնևան ամանորյա հեռուստանախագծերին կներկայանա հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանի ստեղծած զգեստներով, գրում է rusarminfo.ru-ն։


Ռուսական МУЗ-ТВ հեռուստաալիքի ամանորյա համերգի նկարահանումների ժամանակ, որը կհեռարձակվի Ամանորի գիշերը, Բրեժնևան կրել է Ավանեսյանի նոր հավաքածուից վառ կարմիր երկար զգեստ։


Օրեր առաջ էլ Հայկ Ավանեսյանի ստեղծած մեկ այլ զգեստով երգչուհին ելույթ է ունեցել Մոսկվայում Սվետլանա Լոբոդայի համերգին։


Հայկ Ավանեսյանն Ուկրաինայում ամենապահանջված դիզայներ-մոդելյերներից է, որը համագործակցում է ուկրաինական և ռուսական շոու բիզնեսի բազմաթիվ աստղերի հետ։


Այս տարվա աշնանն Ավանեսյանը Կիևում ներկայացրել է 2018 թվականի համար իր նոր հավաքածուն։

 

Картинки по запросу украинского дизайнера-модельера армянского происхождения Гайка Аванесяна

Վերա Բրեժնևան ամանորյա հեռուստանախագծերին կներկայանա հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանի ստեղծած զգեստներով