Ջիգարխանյանի նախկին կինը նրա հաշվից մի քանի միլիոն ռուբլի է գողացել. լրատվամիջոցներ (տեսանյութ)

17:30 • 17.12.17

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և նրա նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի սկանդալային բաժանության շուրջ կրքերը շարունակվում են բորբոքվել:

«Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդման միջոցով բացահայտվել է, որ 38-ամյա դաշնակահարուհին, որը 82-ամյա դերասանի հետ 2 տարի էլ չի ապրել, նախքան Ջիգարխանյանի հետ պաշտոնապես ամուսնանալը իր անունով է ձևակերպել դերասանի ամբողջ ունեցվածքը: Նա դա արել է մինչ 2016թ. փետրվարի 25-ը:

Ինչպես նշում է ntv.ru-ն, Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան Ջիգարխանյանի անշարժ գույքի ու գումարի ձևակերպումն այն աստիճան խորամանկ կերպով է արել, որ այժմ ոչինչ չի կիսում տարեց դերասանի հետ:

Ընդհանուր առմամբ, երիտասարդ կինն իր անունով է ձևակերպել 3 բնակարան, Ջիգարխանյանի բանկային հաշիվներից իրեն է փոխանցել միլիոնավոր ռուբլիներ: Աղբյուրը նկատում է, որ վերը ներկայացված պնդումներն ունեն փաստաթղթային ապացույցներ:

Հայտնի է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին, երբ Ջիգարխանյանը կնոջ հետ ընտանեկան վեճի հետևանքով ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով հիվանդանոց է տեղափոխվել, դաշնակահարուհին ամուսնու հաշվից 4 մլն ռումբլի է հանել:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնալուծվել է նոյեմբերի 27-ին: Ջիգարխանյանը նախկին կնոջը մեղադրում է իրեն թալանելու համար: Նշվում է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ քրեական գործ է հարուցվել:

 

 

 

 

Ջիգարխանյանի նախկին կինը նրա հաշվից մի քանի միլիոն ռուբլի է գողացել. լրատվամիջոցներ (տեսանյութ)