Բազմազավակ մայր Անջելինա Ջոլին՝ երեխաների հետ կինոթատրոն գնալիս (լուսանկարներ)
Անջելինա Ջոլին հոլիվուդյան հայտնի դերասանուհի է, ռեժիսոր, ինչպես նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, սակայն նրա ամենակարևոր կոչումը բազմազավակ մայր լինելն է:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Նյու Յորքում գտնվելու ժամանակ Ջոլին 6 երեխաներից 4-ին՝ 12-ամյա Զահարային, 11-ամյա Շայլոյին, 9-ամյա երկվորյակներ Նոքսին ու Վիվյենին տարել է կինոթատրոն՝ «Աստղային պատերազմներ. Վերջին ջեդայը» ֆիլմը դիտելու:
Դատելով լուսանկարներից՝ 42-ամյա աստղն ու նրա երեխաները բարձր տրամադրություն են ունեցել:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընտանիքը Նյու Յորք է ժամանել, քանի որ Ջոլին հրավիրված էր Միացյալ ազգերի կազմակերպության միջոցառմանը: Նշվում է, որ միջոցառման շրջանակում Ջոլին ՄԱԿ-ի թղթակիցների ասոցիացիայի կողմից «Տարվա քաղաքացի» է ճանաչվել:
Ստանալով մրցանակը՝ Ջոլին նշել է, որ շարունակելու է պայքարել աշխարհում կանանց և երեխաների պաշտպանության համար:

















