Էդ Շիրանն «առանց թույլտվության» երաժշտություն է գրել Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի համար

19:22 • 18.12.17

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանն «առանց թույլտվության» երաժշտություն է գրել գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի համար: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Երգչի խոսքով՝ նա բոնդիանայի ոճով երաժշտություն է գրել մոտ երեք տարի առաջ:

«Երևի պետք կգա», - ասել է նա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Շիրանը հրաժարվել է մեկնաբանել երգի անվանումը:

«Որովհետև այն կարող են գողանալ», - ասել է երգիչը:

Էդ Շիրանն «առանց թույլտվության» երաժշտություն է գրել Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի համար