Ռուսաստանի Առաջին ալիքը դեկտեմբերի 31-ին չի ցուցադրի «Ճակատագրի հեգնանքը»
Ռեժիսոր Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը 10 տարվա մեջ առաջին անգամ չի ցուցադրվի Ռուսաստանի Առաջին ալիքով: Դեկտեմբերի 31-ին ֆիլմը կցուցադրվի «Ռոսիա 1» հետուստաալիքով: Այս մասին Lenta.ru-ին հայտնել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության ներկայացուիչ Վիկտորյա Արուտյունովան:
Ռուսաստանի Առաջին ալիքում Lenta.ru-ի աղբյուրի խոսքով՝ որոշումը կապված է ցուցադրության իրավունքի հետ: Մեկ այլ դաշնային ալիքի աղբյուր պարզաբանել է, որ ֆիլմի տեր հանդիսացող «Մոսֆիլմ» կինոստուդիայի և հեռուստաալիքների միջև պայմանավորվածությունների համաձայն՝ «ֆիլմերի փաթեթ կա, որը պետք է փոխանակվի ալիքների միջև, ինչպես «Եվրատեսիլը»:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ճակատագրի հեգնանքի» փոխարեն Առաջին ալիքին տրամադրվել են Լեոնիդ Գայդայի «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» և «Կովկասի գերուհին» ֆիլմերը, որոնք անցած անգամ ցուցադրել է «Ռոսիա 1» հեռուստաալիքը:
Նշվում է, որ բաշխումը վերաբերում է ոչ միայն Նոր տարվա եթերին, այլ նաև ամբողջ տարվան: Ընդ որում՝ փոփոխությունների կենթարկվեն միայն այս երկու հեռուստաալիքների եթերները:
Հայտնի է, որ Նոր տարվա նախաշեմին Առաջին ալիքը հեռարձակել է «Ճակատագրի հեգնանքը» 2007 թվականից: Մինչև այդ դեկտեմբերի 31-ին ֆիլմը ցուցադրվել է տարբեր հեռուստաալիքներով՝ НТВ, ТВ Центр և ТВ-6:










