Forbes-ը հրապարակել է 2017թ. 10 ամենահարուստ ամերիկյան աստղերի ցանկը (լուսանկարներ)

11:05 • 19.12.17

Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է 2017թ. ԱՄՆ-ի ամենահարուստ աստղերի վարկանշային աղյուսակը, որ 5.5 մլրդ դոլար կարողությամբ գլխավորել է հոլիվուդյան կինոռեժիսոր Ջորջ Լուկասը:

Նրան հաջորդում է ոչ պակաս տաղանդավոր կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, որն ունի 3.6 մլրդ դոլար: Աշխարհի ամենահարուստ սևամորթ կանանցից մեկը՝ հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, 2.8 մլրդ դոլարով եզրափակում է լավագույն եռյակը:

Ընդհանուր առմամբ, Forbes-ի վարկանշային աղյուսակում ներառվել է 10 հայտնի մարդ, որոնց ընդհանուր կարողությունը 18 մլրդ դոլար է: Աղբյուրը նկատում է, որ նախորդ տարի այս ցուցանիշն ավելի ցածր էր՝ 16.7 մլրդ դոլար:

Ցանկը կազմելուց առաջ մասնագետները հաշվի են առել հարկերի վճարումից հետո աստղերի ունեցվածքի չափը, անշարժ գույքը, արվեստի գործերն ու ակտիվները: Բացի այդ, ցանկում ներառվելու համար կարևոր նախապայման է եղել այն փաստը, որ մարդը սկսել է մեծ գումարներ վաստակել իր հայտնիության շնորհիվ, ոչ թե ճանաչում է ձեռք բերել իր հարստության շնորհիվ:

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք վարկանշային աղյուսակի բոլոր մասնակիցներին ու նրանց կարողությունը.

 

 

Կինոռեժիսոր Ջորջ Լուկաս, 5.5 մլրդ դոլար

 

Картинки по запросу GEORGE LUCAS

 

Կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգ, 3.6 մլրդ դոլար

 

Картинки по запросу STEVEN SPIELBERG

 

Հաղորդավարուհի Օփրա Ուինֆրի, 2.8 մլրդ դոլար

 

Картинки по запросу oprah winfrey

 

Բասկետբոլիստ Մայքլ Ջորդան, 1.4 մլրդ դոլար

 

Картинки по запросу michael jordan

 

Աճպարար Դևիդ Կոպերֆիլդ, 875 մլն դոլար

 

Картинки по запросу david copperfield

 

Ռեփեր Փաֆ Դեդի,  820 մլն դոլար

 

Картинки по запросу puff daddy

 

Ռեփեր Ջեյ Զի, 810 մլն դոլար

 

Картинки по запросу jay z rich

 

Գոլֆի չեմպիոն Թայգեր Վուդս, 750 մլն դոլար

 

Картинки по запросу tiger woods

 

Ռեփեր Dr. Dre, 740 մլն դոլար

 

Картинки по запросу dr dre

 

Գրող Ջեյմս Պատերսոն, 730 մլն դոլար

 

Картинки по запросу james patterson

 

Forbes-ը հրապարակել է 2017թ. 10 ամենահարուստ ամերիկյան աստղերի ցանկը (լուսանկարներ)