«Տիտանիկի» նկարահանումների հազվադեպ կադրերը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

16:08 • 19.12.17

1997 թվականի դեկտեմբերի 19-ին կայացել է «Տիտանիկ» հանրահայտ ֆիլմի պրեմիերան: Նկարահանումների համար պահանջվել է 200 միլիոն դոլար, ինչն այն ժամանակների համար ռեկորդային բյուջե է եղել:

Ֆիլմը ևս մի ռեկորդ է սահմանել. այն դարձել է կինեմատոգրաֆի պատմության ամենադիտված ֆիլմը՝ կինովարձույթում հավաքելով 1.8 միլիարդ դոլար: Այս ռեկորդն անցել է «Ավատար» ֆիլմը՝ 12 տարի անց:

Big Picture-ն անդրադարձել է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի աշխատանքին՝ ֆոտոշարքի միջոցով ներկայացնելով աշխարհի ամենասիրված ֆիլմերից մեկի նկարահանումները:

Նշվում է, որ 1996 թվականի սկզբին Մեքսիկայի Ստորին Կալիֆոռնիա նահանգի Rosarito Beach ափին սկսվել է 20th Century Fox ստուդիայի նոր հսկայական տաղավարի շինարարությունը, որում պետք է նկարահանվեր ֆիլմի դրվագների մեծ մասը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Տիտանիկի» նկարահանումների հազվադեպ կադրերը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)