Ավստրիացի նկարչի ծաղրանկարները, որոնք ստիպում են վերաիմաստավորել մեզ շրջապատող աշխարհը (լուսանկարներ)

14:38 • 15.03.18

67-ամյա հայտնի ավստրիացի նկարիչ Գերհարդ Հադերերը սկսել է իր կարիերան գովազդային գործակալություններում որպես նկարազարդող աշխատելով:

1985 թվականին, հոգնելով կոմերցիոն նախագծերից, նա որոշել է զբաղվել երգիծական նկարազարդումներով, և այդ պահից ի վեր նա հեղինակել է հազարավոր խոսուն ծաղրանկարներ:

Ինչպես նշում է AdMe.ru-ն, նկարիչն իր անկեղծ աշխատանքների պատճառով նույնիսկ ազատազրկվել է. 2005 թվականին նա դատապարտվել է 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ «Հիսուսի կյանքը» ծաղրանկարների գրքում հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար:

Հատկանշական է, որ նույնիսկ դրանից հետո Հադերերը չի դադարել ստեղծագործել. նա շարունակել է անկեղծ և անվախ կերպով նկարագրել ժամանակակից աշխարհը՝ արծարծելով սոցիալ-քաղաքական ու այլ թեմաներ:

AdMe.ru-ն ներկայացրել է Հադերերի առավել խոսուն ու համարձակ աշխատանքները, որոնք ստիպում են մտածել և վերաիմաստավորել մեզ շրջապատող աշխարհն ու իրականությունը:

 

 

Ավստրիացի նկարչի ծաղրանկարները, որոնք ստիպում են վերաիմաստավորել մեզ շրջապատող աշխարհը (լուսանկարներ)