Շառլ Ազնավուրն արժանացել է Չեխիայում անցկացվող միջազգային կինոփառատոնի «Քրիստիան» մրցանակին

22:47 • 16.03.18

Պրահայում կայացել է Febiofest 25-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը, որի ժամանակ միջոցառման գլխավոր հյուրը՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն արժանացել է փառատոնի «Քրիստիան» մրցանակին:

Ինչպես հայտնում է Radio Praha-ն, փառատոնի պատմության ընթացքում Ազնավուրը դարձել է կինոմրցանակի 44-րդ դափնեկիրը: Մրցանակը, որը շնորհվում է արվեստի հանրահայտ գործիչներին, Ազնավուրին հանձնել են կինոարվեստում ունեցած ավանդի համար: 

93-ամյա Ազնավուրի հետ միասին մրցանակին արժանացել են նաև չեխ դերասանուհի Դանիելա Կոլարժովան և ֆրանսիական կինոյի լեգենդ Կատրին Դենյովը:

 

Շառլ Ազնավուրն արժանացել է Չեխիայում անցկացվող միջազգային կինոփառատոնի «Քրիստիան» մրցանակին