Ճապոնացու՝ յուղաներկով արված կտավները հնարավոր չէ տարբերել լուսանկարներից (ֆոտոշարք)

08:40 • 16.03.18

Ստորև ներկայացված գեղեցիկ դիմանկարներն առաջին հայացքից կարելի է շփոթել բարձրորակ լուսանկարների հետ, սակայն իրականում դրանք յուղաներկով ստեղծված կտավներ են:

Ինչպես նշում է Oddity Central-ը, արվեստի ինքնատիպ գործերը պատկանում են ճապոնացի նկարիչ Յասուտոմո Օկայի վրձնին: Երեսունչորսամյա տղամարդը գերիրական նկարչության մեծ վարպետ է, որն աշխատանքներից յուրաքանչյուրի վրա ծախսում է մոտ մեկ ամիս:

Նկարիչը մանրամասնել է, որ կտավների հերոսուհիներից ոչ մեկը հորինված չէ, այլ ստեղծված է իրական մոդելից ստացած ներշնչանքով:

Օկան մանրամասնել է, որ կնոջը նկարելու հարցում ամենաբարդը նրա աչքերը պատկերելն է, քանի որ հենց մարմնի այդ մասն է դիմանկարի կարևորագույն հատվածը:

 

Картинки по запросу yasutomo oka

Картинки по запросу yasutomo oka

Картинки по запросу yasutomo oka

Картинки по запросу yasutomo oka

Картинки по запросу yasutomo oka

Похожее изображение