Սալվադոր Դալիի աճյունը կրկին հուղարկավորել են

21:25 • 16.03.18

Իսպանացի հայտնի սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի աճյունը, որն արտաշիրիմման էր ենթարկվել 2017-ի ամռանը հայրության հաստատման հետազոտության անցկացման համար, վերադարձրել են Ֆիգերաս քաղաքում գտնվող Դալիի թատրոն-թանգարան:

«Սալվադոր Դալիի աճյունը կրկին հուղարկավորվել է և հանգչում է Ֆիգերասի թատրոն-թանգարան գմբեթի ներքո», -Euromag-ը մեջբերում է «Գալա - Սալվադոր Դալի» հիմնադրամի հաղորդագրությունը:

Արարողակարգն սկսվել է մարտի 15-ին և ավարտվել մարտի 16-ի գիշերը:

Հիշեցնենք, որ նկարչի աճյունը արտաշիրիմվել է 2017-ի հուլիսի 20-ին՝ իսպանուհի Պիլար Աբելի պահանջով, որը պնդում էր, որ Դալին իր հայրն է եղել: ԴՆԹ-հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ իսպանուհին Դալիի դուստրը չէ:

 

Սալվադոր Դալիի աճյունը կրկին հուղարկավորել են