Ֆինլանդիայում ուսուցիչներին նախատեսում են փոխարինել ռոբոտներով

21:44 • 16.03.18

Ֆինլանդիայի դպրոցներից մեկում փորձարկումներ են արվում ցածր դասարաններում դասավանդող ուսուցիչներին ռոբոտ սարքերով փոխարինելու համար, որոնք նախատեսված են օգնելու մաթեմատիկայի և օտար լեզուների ուսուցման հարցում:

Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, փորձարկման համար ղեկավարությունը 4 ռոբոտ է ձեռք բերել: Դրանցից երեքը, որոնք նման են բուի, մաթեմատիկա կդասավանդեն, իսկ մեկը մարդու տեսքով է և նախատեսված է լեզվական գիտելիքների ուսուցանման համար:  

Բոլոր ռոբոտները ծրագրավորվել են Ֆինլանդիայում, իսկ արհեստական ինտելեկտով համալրված մաթեմատիկոս-ռոբոտները նաև ստեղծվել են Ֆինլանդիայում:

Ակնկալվում է, որ ռոբոտները չեն հոգնի հաճախ նույնը կրկնելուց և կկարողանան համակարգել դասընթացը՝ ելնելով աշակերտի պատրաստվածության աստիճանից: