71-ամյա Ստալոնեն 45 կգ բեռով ձգում է իրականացրել մարզասարքի վրա՝ ապացուցելով, որ դեռ լավ մարզավիճակում է (տեսանյութ)
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեն ապացուցել է, որ դեռ լավ մարզավիճակում է գտնվում. նա տեսանյութ է հրապարակել Instagram-ում՝ ցուցադրելով իր պարապմունքը մարզասրահում, հաղորդում է Life-ը:
Չնայած իր տարիքին և առողջական խնդիրների մասին խոսակցություններին՝ 71-ամյա Ստալոնեն 45 կգ բեռով ձգում է իրականացրել մարզասարքի վրա և հիացրել ոչ միայն իր հետևորդներին, այլ նաև համացանցի մյուս օգտատերերին:
«Եվս մի թեթև մարզանք: Դու այնքանով ես ծեր, որքանով դա զգում են քո հոդերը և դու ինքդ»,- մեկնաբանել է Ստալոնեն իր տեսանյութը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










