Պուտինն ու հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովին (լուսանկարներ)

11:01 • 16.03.18

Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնում (ՄԳԹ) տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովին վերջին հրաժեշտի արարողությունը:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, արարողությանը ներկա են եղել հարյուրավոր մարդիկ՝ այդ թվում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դերասանի հարազատները, ընկերներն ու նրա տաղանդի երկրպագուները:

Հիշեցնենք, որ կինոյի ու թատրոնի սիրված դերասանը մահացել է մարտի 12-ին: Նա 82 տարեկան էր և տևական ժամանակ հիվանդ էր:

Տաբակովը եղել է ՄԳԹ-ի և մոսկովյան «Տաբակերկա» թատրոն-ստուդիայի ղեկավարը: Նա հանդիսատեսին հայտնի է առավելապես «Վառվիր, վառվիր, իմ աստղ», «Գարնան տասնյոթ ակնթարթներ», «Մարդը Կապուցցիների փողոցից», «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմերից:

Ընդհանուր, Տաբակովը խաղացել է 120-ից ավելի դեր: Բացի այդ, նա հնչյունավորել է խորհրդային արտադրության բազմաթիվ մուլտֆիլմերի սիրված հերոսներին, օրինակ՝ Մատրոսկին կատվին:

 

 

Պուտինն ու հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովին (լուսանկարներ)