«Ես հավատում եմ ամուսնությանը, բայց ոչ ոքի ոչինչ չեմ ստիպում». Ջենիֆեր Լոպեսը պատմել է 4-րդ անգամ ամուսնանալու հավանականության մասին (լուսանկարներ)

16:07 • 16.03.18

Ամերիկյան հայտնի երգչուհի, դերասանուհի և պարուհի Ջենիֆեր Լոպեսը զարդարել է Harper’s Bazaar ամսագրի ապրիլյան համարի շապիկը՝ տալով բավական անկեղծ հարցազրույց ու նկարահանվելով գեղեցիկ ֆոտոշարքում:

Քառասունյոթամյա աստղը, որն արդեն մեկ տարի հանդիպում է հայտնի բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ, խոստովանել է, որ չի շտապում 4-րդ ամուսնության հարցում:

Լոպեսն ընդգծել է, որ թեպետ հավատում է ամուսնությանը, սակայն ոչ մեկին ոչինչ չի ստիպում անել:

«Ես հավատում եմ ամուսնությանն ու կնախընտրեի ծերանալ մեկի հետ, ում հետ օրինական հարաբերությունների մեջ եմ: Բայց հիմա ես ոչ ոքի նման բան անել չեմ ստիպում»,-ասել է երգչուհին, որը նախկինում ամուսնացած է եղել Օջանի Նոայի, Քրիս Ջադի ու Մարկ Էնթոնիի հետ:

Խոսելով իր ու Ռոդրիգեսի ներդաշնակ հարաբերությունների մասին՝ Լոպեսն ընդգծել է, որ դրանք շատ առողջ հարաբերություններ են:

«Մենք մեկս մյուսիս կյանքը հասկանում ենք այնպես, ինչպես չեն կարողանում ուրիշները: Մեր անցած ուղին շատ նման է, մենք բավական նմանություններ ունենք»,-ասել է Լոպեսը:

 

Close up: Jennifer Lopez talked marriage to the April issue of Harper's Bazaar

Maybe in 2019? The Bronx beauty said: 'I do believe in marriage, and I would love to grow old with somebody in a committed relationship. 'But I’m not forcing anything right now'; seen in May 2017

Watch out Jenny! The $360m star is seen perched on a building, but some Photoshop trickery must have been involved

More fun with computers: The siren is seen swinging above downtown Los Angeles, wearing a red Carolina Herrera dress

Proud of her shoot: On Thursday the Maid In Manhattan star shared this photo with a hunky male model from the Harper's Bazaar shoot

NEW: On Friday the star debuted yet another single, this one called Se Acabo El Amor (The Love Is Over)