Ըստ հաղորդման՝ դատախազ եղբայրների կողմից ավագ քննիչին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճվել է. ՀՔԾ
Ըստ հաղորդման՝ դատախազ եղբայրների կողմից Քննչական կոմիտեի ավագ քննիչին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճվել է:
Այս մասին Tert.am-ի՝ գործի վերաբերյալ հարցին ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից. «Ձեր կողմից նշված քրեական գործը կարճվել է»:
Նշենք, որ ծեծի դեպքը տեղի էր ունեցել նախորդ տարի՝ նոյեմբերի 20-ին, ըստ հաղորդման ավագ քննիչ Սուրեն Նազարյանը ծեծի էր ենթարկվել դատախազներ, երկվորյակ եղբայրներ Նարեկ և Հայկ Խաչատրյանների կողմից:
Փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը):










