«Դա ինձ դուր է գալիս, քանի որ նշանակում է՝ ողջ եմ». Ջոլին պատմել է ծերանալու նախանշանների մասին (լուսանկարներ)

12:38 • 17.03.18

Հոլիվուդյան գերաստղ Անջելինա Ջոլին InStyle ամսագրին տված հարցազրույցում պատմել է ծերանալու  նախանշանների մասին՝ նկատելով, որ որքան ավելի շատ է մեծանում, այնքան ավելի շատ նմանություն է նկատում հանգուցյալ մոր հետ:

«Ես նայում եմ հայելու մեջ ու տեսնում, որ նման եմ մորս, և դա ինձ ջերմացնում է: Երբ նկատում եմ, որ ծերանում եմ, դա ինձ դուր է գալիս, քանի որ նշանակում է, որ ես ողջ եմ: Ես ողջ եմ, ու այդ պատճառով ծերանում եմ»,- անկեղծորեն պատմել է 42-ամյա Ջոլին:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ չի հավանում ծերանալու հետևանքով առաջացող արտաքին թերությունները: Բայց միևնույն ժամանակ նրան դուր է գալիս, որ մեծանալով ավելի շատ է նմանվում իր ընտանիքին:

Նշվում է, որ հարցազրույցին կից ներկայացվել է գեղեցկուհու մասնակցությամբ սևուսպիտակ լուսանկարների շարք, որը ցուցադրված է ստորև.

 

'I love it because it means I'm alive': Angelina Jolie opened up about embracing signs of aging in a new interview with InStyle 

'I was a bit of a punk': Angelina admitted to rebelliously using a sharpie to dye her hair as a teenager

 

Ջոլին մոր հետ

 

'I look like my mother, and that warms me': Jolie said seeing the resemblance between herself and her mother, Marcheline Bertrand (pictured 2001)

«Դա ինձ դուր է գալիս, քանի որ նշանակում է՝ ողջ եմ». Ջոլին պատմել է ծերանալու նախանշանների մասին (լուսանկարներ)