«Օսկար»-ի «ղեկավարը» մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար

13:58 • 17.03.18

Ամերիկյան «Օսկար» կինոմրցանակաբաշխության ղեկավար Ջոն Բեյլին մեղադրվում է սեռական ոտնձգությունների իրականացման համար, հայտնում է BBC-ն՝ անանուն աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ Բեյլիի դեմ 3 հայց է ներկայացվել, սակայն հայցվորների ինքնությունը հայտնի չէ:

Կինոարվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիան նախորդ տարվանից գլխավորող Բեյլին դեռևս չի մեկնաբանել իր դեմ ներկայացված հայցերը:

Յոթանասունհինգամյա Բեյլին ակադեմիայի նախագահի պաշտոնում է ընտրվել օգոստոսին՝ Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ սեռական ոտնձգությունների ու բռնաբարությունների մեղադրանքներից կարճ ժամանակ առաջ:

Սեռական սկանդալի ֆոնին ակադեմիան հայտարարել էր, որ իրենց շարքերում տեղ չունեն մարդիկ, որոնք չարաշահում են իրենց դիրքն ու ազդեցության լծակները։

«Օսկար»-ի «ղեկավարը» մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար