«Վրիժառուները» ֆիլմի նոր թրեյլերը կարճ ժամանակահատվածում հավաքել է ավելի քան 22 մլն դիտում (տեսանյութ)

18:28 • 17.03.18

«Վրիժառուները» ֆիլմի նոր թրեյլերը, որն արդեն հայտնվել է համացանցում, կարճ ժամանակահատվածում հավաքել է ավելի քան 22 մլն դիտում, այն հրապարակվել է YouTube-յան Marvel Entertainment ալիքով:

Ռեժիսորներ Էնթոնիի և ջո Ռուսսոյի ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ Դաունի կրտսերը, Քրիս Էվանսը, Քրիս Հեմսվորթը, Սկարլետ Յոհանսոնը, Մարկ Ռուֆալլոն, Էնթոնի Մակին, Էլիզաբեթ Օլսենը և այլք:

Ֆիլմի մասին տարածված հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ այս ֆիլմում առաջին անգամ «հանդիպում են» այնպիսի հայտնի ֆիլմերի թիմերի անդամներ, ինչպիսիք են «Վրիժառուն», «Սարդ մարդը», «Սև հովազը» և «Գալակտիկայի պահապանները»:

 

«Վրիժառուները» ֆիլմի նոր թրեյլերը կարճ ժամանակահատվածում հավաքել է ավելի քան 22 մլն դիտում (տեսանյութ)