Հրդեհ Վանաձորի «Ավտոմատիկա» գործարանի արտադրամասում. այրվել է ներկանյութեր պատրաստող 2 վառարան

13:35 • 17.03.18

Մարտի 17-ին, ժամը 12:54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 111 հասցեում գտնվող նախկին Ավտոմատիկայի գործարանում:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան խճուղու թիվ 111 հասցեում գտնվող նախկին «Ավտոմատիկա» գործարանի արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 14:02-ին: 

Այրվել է ներկանյութեր պատրաստող 2 վառարան և տանիքից (ընդհանուր՝ 500 քմ) մոտ 65 քմ հատված: