Բրիտանիայում փոքրիկ աղջնակը լսողական սարքի օգնությամբ առաջին անգամ լսում է մայրիկի ձայնը (տեսանյութ)

23:58 • 17.03.18

Մեծ Բրիտանիայի Նյուքասլ քաղաքում բնակվող ծնողներն իրենց դստերը բժշկի են տարել, որը փոքրիկի ականջին լսողական սարք պետք է տեղադրեր:

Ինչպես գրում է Daily Mail-ը, փոքրիկն սկսում է լաց լինել, երբ բժիշկը փորձում է նրա ականջին հարմարեցնել սարքը, սակայն սարքի տեղադրումից հետո, երբ փոքրիկը կարողանում է առաջին անգամ հստակ լսել մայրիկի ձայնը, անմիջապես լռում է:

Ինչպես երևում է տեսանյութում, Էրիս անունով աղջնակը զարմացած նայում է խոսող մայրիկին: Փոքրիկն սկսում է արձագանքել նաև այլ ձայների:

Էրիսի մոտ լսողական սուր խանգարում է ախտորոշվել կեսարյան հատմամբ լույս աշխարհ գալու հաջորդ օրը: Բժշկի գնահատմամբ՝ փոքրիկի արձագանքը բավականին խոստումնալից է:  

Տեսանյութի վերջում նկարահանողը, որը փոքրիկի հայրն է, կատակով ասում է. «Դու այլևս հանգիստ չես ունենա եղբորդ ձեռքը»: