Մելքումյանների ընտանիքի գաղտնիքը. Ռուսաստանում կինը վերանորոգման ժամանակ գտել է իր մոր լուսանկարչական ժապավենները, որոնք ապշեցրել են բոլորին (լուսանկարներ)
Որոշ արտիստներ չեն ապրում բավական երկար և չեն հասցնում վայելել հայտնիությունը. ռուս լուսանկարիչ Մաշա Իվաշինցովան նրանցից մեկն էր:
Ինչպես նշում է «Новая Газета»-ն, լուսանկարչուհու արխիվն անցած տարի վերանորոգման ժամանակ հայտնաբերել է նրա դուստր Ասյա Իվաշինցովա-Մելքումյանը՝ տան վերնահարկում: Մինչ այդ ոչ ոք, նույնիսկ ընտանիքի անդամները, չեն տեսել նրա աշխատանքները:
Bored Panda-ն գրում է, որ արխիվում ընդհանուր առմամբ մոտ 30 հազար լուսանկար կա: Ասյա Իվաշինցովա-Մելքումյանը բացել է Mashaivashintsova.com կայքը, որը նվիրված է նրա մոր կյանքին:
Նշվում է, որ Մաշա Իվաշինցովան ամուսնացած է եղել լեզվաբան Մելվար Մելքումյանի հետ: Ընտանիքում ծնվել է Ասյան, սակայն որոշ ժամանակ անց ամուսինները բաժանվել են. հայրը դստեր հետ մեկնել է Մոսկվա, իսկ Մաշան մնացել է Սանկտ Պետերբուրգում:
Ասյա Իվաշինցովա-Մելքումյանի խոսքով՝ իր մայրը հայտնի էր որպես լուսանկարիչ Բորիս Սմելովի և պոետ Վիկտոր Կրիվուլինի մուսան:
Լուսանկարիչը մահացել է 2000 թվականին՝ 58 տարեկանում:
Մելվար Մելքումյանը և Ասյա Իվաշինցովա-Մելքումյանը

Մելվար Մելքումյանը

Մելվար Մելքումյանը

Մելվար Մելքումյանը
Ասյա Իվաշինցովա-Մելքումյանը


















Մաշա Իվաշինցովան











