Մոսկվայում կայացած MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Արցախը ներկայացվել է առանձին տաղավարով

10:16 • 17.03.18

Մարտի 13-15-ը Մոսկվայում  կայացած MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցեց նաև Արցախի պատվիրակությունը:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Արցախը ներկայացված էր առանձին տաղավարով: Ցուցահանդեսի ընթացքում մասնակիցներին ու հյուրերին տրամադրվել է Արցախի  զբոսաշրջային գրավչությունների, զբոսաշրջային արդյունքի, զբոսաշրջության հեռանկարային ճյուղերի մասին տեղեկություն պարունակող գրականություն, ինչպես նաև արցախյան տուրօպերատորների վերաբերյալ տեղեկություն:

Մասնակից զբոսաշրջային օպերատորներից որոշներն արդեն իսկ հետաքրքրված են Արցախով: Գործնական քայլեր և հետագա համագործակցություն ապահովելու համար նրանց փոխանցվել է հստակ տեղեկատվություն արցախյան գործընկերների վերաբերյալ:

Արցախը ներկայացնող տաղավարը կազմակերպել է նաև արցախյան գինու համտես՝ միաժամանակ Արցախի ու արցախյան գինեգործության պատմության հետաքրքիր մանրամասներ տրամադրելով միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին ու հյուրերին: