ԱՄՆ-ում 12-ամյա տղան ծնողների հետ վիճելուց հետո առևանգել է մոր մեքենան ու 120 կմ անցել

11:57 • 17.03.18

ԱՄՆ Միսիսիպի նահանգի Նյու Օգաստա քաղաքում «բռնել» են 12-ամյա տղայի, որն առևանգել է մոր մեքենան ու դրանով 120 կմ հաղթահարել, այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ WWLP-ին հղումով։


Ծնողների հետ վիճելուց հետո դեռահասն առանց թույլտվություն հարցնելու վերցրել է մեքենայի բանալիներն ու գնացել։ Նա հասել է հարևան նահանգ ու կանգ առել Նյու Օգաստայի ավտոլիցքավորման կայաններից մեկում։


Ոստիկանության աշխատակիցներն ապշել են, թե ինչպես է տղան այդքան հեռու գնացել և միևնույն ժամանակ հաջողացրել չվնասել մեքենան։


Իրավապահները հույս են հայտնել, որ ծնողները կպատժեն երեխային նման արարքի համար։ Արդյոք օրենքի հետ կապված խնդիրների առաջ նա կկանգնի՝ չի հաղորդվում։