Նիդեռլանդներում ջրմուղագործները 15-րդ դարի գանձ են հայտնաբերել
Նիդեռլանդների Ուտրեխտ նահանգում ջրմուղագործները խողովակի տեղադրման աշխատանքների իրականացման ժամանակ հայտնաբերել են կավե կճուճ, որն, ինչպես պարզվել է, իսկական գանձեր է պարունակել: Կավե կճուճի մեջ գտնվել է գրեթե 500 մետաղադրամ, որոնցից 12-ը՝ ոսկուց:
Ինչպես գրում է life.ru-ն, դեպքի վայր կանչված մասնագետները պարզել են, որ մետաղադրամների մեծ մասը պատկանում է 15-րդ դարի վերջին:
Որոշ մետաղադրամների վրա պատկերված են Անգլիայի արքա Հենրիխ Վեցերորդը, Հռոմի պապ Պողոս Երկրորդը և եպիսկոպոս Դավիթ Բուրգունդիացին:
Հնագետները համոզված են, որ այս գտածոն կարող է շատ բան պատմել Հագեշտայն քաղաքի մասին, որտեղ էլ գտնվել է կճուճը:










