Թրամփը որոշել է արգելել «պետրո» վենեսուելական թվային արժույթը

22:51 • 17.03.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սահմանափակել վենեսուելական «պետրո» (El Petro) թվային արժույթով արվող ֆինանսական գործարքները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ծրագրերին քաջատեղյակ աղբյուրը:

Աղբյուրի տվյալներով՝ El Petro-ի օգտագործման հարցը կներառվի Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթում, որը Սպիտակ տունը կհրապարակի հաջորդ շաբաթ:  

Աղբյուրը չի նշել, թե ինչպես է Թրամփը նախապատրաստվում սահմանափակել թվային արժույթի շրջանառությունը: Ինչպես կարծում է ամերիկյան պարբերականը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն «բիթքոինի տարբերակ» է ստեղծել ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար:

Վենեսուելան El Petro-ն գործարկել է փետրվարի 20-ին: