Ֆիլիպիններում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է 7 մարդ

14:02 • 17.03.18

Ֆիլիպինների Բուլական նահանգում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է 7 մարդ, այս մասին հաղորդում է RT հեռուստաալիքը:

Օդանավը Պլարիդելից ուղևորվելիս է եղել Լաոագ: Մահացել է 6 ուղևոր և ինքնաթիռի օդաչուն:

Նշվում է, որ Piper PA-23 Apache տեսակի օդանավը շահագործել է Lite Air Express ավիաընկերությունը:

Ինքնաթիռի կործանման մանրամասներն ու պատճառները դեռևս չեն հաղորդվում:

Օրեր առաջ Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում կործանվել էր US-Banga ավիաընկերության օդանավը, մահացել է 49 մարդ: