Դանիայում «Մոլոտովյան կոկտեյլներ» են նետել Թուրքիայի դեսպանատան վրա (լուսանկար)

12:02 • 19.03.18

Երկուշաբթի վաղ առավոտյան առնվազն երկու մարդ հարձակում է գործել Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան վրա՝ «Մոլոտովյան կոկտեյլներ» նետելով շենքի վրա: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:


Հարձակման հետևանքով տուժածներ չկան:


Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ շենքը դատարկ է եղել:


Ինչպես գործակալությանը հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, դեպքի առնչությամբ ձերբակալվածներ չկան:

 

Посольство Турции в Копенгагене забросали  коктейлями Молотова