Իրանի արտգործնախարարը չեղարկել է հանդիպումները՝ հոսպիտալացման պատճառով

10:26 • 19.03.18

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի մասնակցությամբ միջոցառումները շաբաթ և կիրակի օրերին չեղարկվել են՝ նրա հոսպիտալացման պատճառով, հայտնում է IRNA գործակալությունը:


Ինչպես հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, հիվանդության պատճառով նախարարը հոսպիտալացվել է մի քանի ժամով:


«Սկսված հիվանդության երկարատևության և բարդության առնչությամբ պարոն Զարիֆը հոսպիտալացվել է, և բժիշկները նրան հանգիստ են նշանակել»,- նշել են նախարարությունում: