Ոչ մի Photoshop. կանադաբնակ դիմահարդարի ապշեցուցիչ աշխատանքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

13:33 • 19.03.18

Կանադայի Վանկուվեր քաղաքում բնակվող դիմահարդար Միմի Չոյը չի սահմանափակվում դասական դիմահարդարում անելով և սովորական կերպարներ ստեղծելով: Աղջկա աշխատանքներին ֆոտոշարքով անդրադարձել է Big Picture-ը:

Միմիի աշխատանքներն այնքան արտասովոր ու հիշվող են, որ նա արդեն ավելի քան 608 հազար հետևորդ ունի Instagram-ում: Հետևորդները հաճույքով հետևում են՝ ինչպես է աղջիկը նկարազարդում իր դեմքը և կիսվում արդյունքով՝ հիացած մեկնաբանություններ թողնելով և խրախուսելով նրան շարունակել աշխատանքը:

Ինչպես Instagram-ում նշել է Միմին, ինքն «իլյուզիոնիստ և դիմահարդարման ուսուցիչ է», և կարելի է ասել, որ սա տաղանդավոր աղջկա գործունեության լավագույն նկարագրությունն է:

Ստորև ներկայացնում ենք Միմի Չոյի աշխատանքները, որոնք անտարբեր չեն թողնի ոչ ոքի.

Ոչ մի Photoshop. կանադաբնակ դիմահարդարի ապշեցուցիչ աշխատանքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)