Օդաչուն, որին Մոսկվան մեղադրում էր 2014թ. Boeing 777-ը կործանելու համար, մեռած է հայտնաբերվել իր տանը

13:47 • 19.03.18

Ուկրաինացի օդաչուն, որը Մոսկվայի կողմից մեղադրվում էր 2014թ. հուլիսի 17-ին Ուկրաինայի օդային տարածքում Malaysian Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը խոցելու և մոտ 300 մարդու մահվան պատճառ դառնալու համար, մեռած է հայտնաբերվել իր տանը:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, կապիտան Վլադիսլավ Վոլոշինը կենդանության օրոք պնդում էր, որ ռուսական կողմն իրեն պախարակում է՝ հայտարարելով, թե ինքն է ինքնաթիռը կործանողը:

Նշվում է, որ 29-ամյա կապիտանը Boeing-ի կործանման ժամանակ Սու-25 գրոհիչի օդաչու էր ու ծառայում էր Ուկրաինայի օդուժում: Սակայն Ռուսաստանի մեղադրանքներից հետո ստիպված է եղել հեռանալ ծառայությունից:

Այժմ Վոլոշինին մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերել են իր տանը: Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպանություն է գործել: Կինը պատմել է, որ կրակոցի ձայն լսելուն պես վազել է ամուսնու մոտ, սակայն ոչնչով օգնել չի կարողացել:

«Ես չեմ խոցել MH17 չվերթն իրականացնող Boeing-ը: Նախկին ծառայակիցս՝ Եվգենի Ագապովը, կեղծ վկայություն է տվել իմ դեմ: Մենք հուլիսի 17-ին թռիչք չենք ունեցել: Նա (Ագապովը) պատմել է, որ այդ օրը երեք օդանավ է երկինք բարձրացել և միայն ես եմ հետ վերադարձել: Բայց դա տեղի է ունեցել ամսի 23-ին: Նա ասել է, որ ինքնաթիռը համալրված էր «երկինք-երկինք» դասի հրթիռներով, բայց իրականում դրանք չկային: Ես «երկինք-երկիր» դասի զենքեր ունեի՝ նախատեսված ցամաքային թիրախների համար»,-ավելի վաղ պատմել էր օդաչուն:

Ագապովի ցուցմունքների համաձայն՝ Վոլոշինը «երկինք-երկինք» դասի հրթիռներով թռիչք է կատարել ու Boeing 777-ի կործանումից կարճ ժամանակ անց վերադարձել առանց զենքերի: Ըստ նրա՝ վայրէջքից հետո Վոլոշինը վախեցած էր:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Ագապովի ցուցմունքը ճշմարիտ է, մինչդեռ Ուկրաինայի իշխանությունները հակադարձել են այս պնդմանը՝ նշելով, որ ավիաաղետի հետևում Մոսկվան է կանգնած:

Կիևը հայտարարել է, որ ինքնաթիռը կործանվել է ռուսական արտադրության ԲՈՒԿ հրթիռային համակարգի միջոցով:

 

Ukrainian pilot Captain Vladislav Voloshin (pictured) who was blamed by Moscow for shooting down Malaysian Airlines flight MH17 has been found dead at his home

Captain Vladislav Voloshin (pictured) always maintained he was the victim of a grotesque smear by Russia which is seen in the West as being responsible for the downing of the jet

The 29-year-old was a Su-25 pilot in the Ukrainian Air Force when the Boeing 777 was blasted out of the sky on July 17, 2014 (pictured) leading to 298 deaths

Secretary of Ukraine's National Security and Defence Council, Oleksandr Turchynov, accused Moscow of using propaganda to 'hide the crimes organised by the Russian Federation, including against civilians' in relation to flight MH17