Սոբչակն իր համար նախագահական ընտրությունների գլխավոր արդյունք է անվանել 1 մլն քաղաքացիների կողմից ստացած աջակցությունը
Հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակը նախագահական ընտրությունների գլխավոր արդյունք է իր համար անվանել Ռուսաստանի 1 միլիոն քաղաքացիների կողմից ստացած աջակցությունը՝ չնայած նրան, որ միջինը նման աջակցություն նա ստանում է Instagram-ում իր տեսաձայնագրությունների համար: Նա, ընդ որում, հայտարարել է, որ չի կարողացել շատ մարդկանց համոզել գալ ընտրությունների, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սոբչակն Instagram-ում 5,6 միլիոն հետևորդ ունի, նրա տեսաձայնագրությունները ստանում են ավելի քան 1 միլիոն օգտատերերի աջակցությունը:
«Այդ քվեարկության գլխավոր արդյունքն իմ ու մեր թիմի համար 1 միլիոն ձայնն է, միլիոն մարդ, որ աջակցել է մեր արժեքներին: Դա շատ հիանալի է, ոչ անտարբեր քաղաքացիներ: Եթե միլիոն մարդ մեզ հետ կուսակցություն ստեղծի, մենք կփոխենք Պետական դուման: Եթե միլիոն մարդ դուրս գա խաղաղ հանրահավաքի, մենք կփոխենք երկիրը»,- գրել է նա Instagram-ում:
ԿԸՀ տվյալների համաձայն՝ Սոբչակը քվեաթերթիկների 99,75%-ի մշակումից հետո ՌԴ նախագահական ընտրություններում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ 1,67% ձայն արդյունքով:
Հիշեցնենք, որ Պուտինը հավաքել է 76,67% տոկոս ձայն, նրան հաջորդում են Պավել Գրուդինինը՝ 11,79% տոկոս ձայնով և Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,66% տոկոսով:










