Այսօր ավելի քան 3.500 բնակիչ է հեռացել Արևելյան Ղուտայից
Այսօր առավոտյան Խամուրիա անցակետի միջոցով ավելի քան 3.500 մարդ է հեռացել Արևելյան Ղուտայից։ Այդ մասին լրագողներին հայտնել է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Վլադիմիր Զոլոտուխինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երկուշաբթի առավոտյան Խամուրիա անցակետով ավելի քան 3.500 մարդ է դուրս եկել Արևելյան Ղուտայից: Ներկա դրությամբ սննդով ապահովված է ավելի քան 2.500 մարդ»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանում գտնվող ապստամբների հիմնական խումբը Reuters գործակալությանը հայտնել է, որ իրենք բանակցում են ՄԱԿ-ի պատվիրակության հետ հրադադարի, օգնության և շտապ բուժօգնության կարիք ունեցողների դուրսբերման շուրջ:










