Հարվի Վայնշտեյնի ընկերությունն իրեն սնանկ է ճանաչել

13:49 • 20.03.18

Հոլիվուդի երբեմնի ամենաազդեցիկ պրոդյուսերի՝ սեռական ոտնձգությունների ու բռնաբարությունների համար մեղադրվող Հարվի Վայնշտեյնի ընկերությունը (Weinstein Company) իրեն սնանկ է ճանաչել, հայտնում է CNBC-ին:

Ընկերությունից հայտնել են ակտիվները Lantern Capital-ին վաճառելու պատրաստակամության մասին: Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ Lantern Capital-ը կարող է Վայնշտեյնի ընկերության ակտիվների դիմաց 300-450 մլն դոլար վճարել:

Հիշեցնենք, որ նախքան սեռական սկանդալի ծագումը, Վայնշտեյնը համարվում էր ամերիկյան կինոյի ամենաազդեցիկ գործիչներից մեկը: Սակայն նրա փառքը խամրեց, երբ 80-ից ավելի կին պրոդյուսերին մեղադրեց սեռական ոտնձգությունների ու բռնաբարությունների համար: Ի դեպ, նրա գործողություններից տուժածների շարքում են Անջելինա Ջոլին, Սալմա Հայեքը, Ումա Թուրմանն ու Գվինեթ Փելթրոուն:

Հարվի Վայնշտեյնի ընկերությունն իրեն սնանկ է ճանաչել