Ռուսաստանաբնակ հայուհին ներառվել է կինոբիզնեսի ամենաազդեցիկ կանանց ցանկում
Celluloid Junkie միջազգային հրատարակությունը հրապարակել է աշխարհում ամենաազդեցիկ կին կինոմենեջերների ամենամյա վարկանիշը, որի նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել կինոբիզնեսի կառավարման ոլորտում կանանց դերակատարմանը:
Ցանկում է ներառվել ռուսական կինոբիզնեսի հայ ներկայացուցիչ Կարինա Աղաջանովան, որն արդեն 5 տարի ղեկավարում է «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը:
Հայտնի է, որ 50 կետից բաղկացած ցանկում Աղաջանովան զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը:
Ի դեպ, հայուհին երրորդ տարին անընդմեջ տարբեր հորիզոնականներ է զբաղեցնում կինոբիզնեսում ազդեցիկ կանանց ներկայացնող վարկանիշում:
Հավելենք, որ 2005թ. հիմնադրված «Սինեմա Սթար» ընկերությունը ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ: Կինոթատրոնները գործում են Ռուսաստանի և Հայաստանի 16 քաղաքներում: Ցանցը ներառում է 26 կինոթատրոն ու 138 թվային կինոդահլիճ:










