Հռոմի պապը երիտասարդներին կոչ է արել չլռել և պաշտպանել իրենց համոզմունքները
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ծաղկազարդի կիրակնօրյա ելույթի ժամանակ երիտասարդներին կոչ է արել չլռել և պաշտպանել այն, ինչին հավատում են:
«Շատ միջոցներ կան երիտասարդներին լուռ և անտեսանելի դարձնելու համար, շատ միջոցներ՝ նրանց քնեցնելու համար, որպեսզի նրանք չաղմկեն, որպեսզի հարցեր չտան, նրանց երազանքները ձանձրալի և չնչին դարձնելու համար», -INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է քահանայապետը Վատիկանում կայացած տոնական պատարագի ժամանակ, որը համընկել է Կաթոլիկ երիտասարդության միջազգային օրվա հետ:
Պատարագից հետո քահանայապետն օրհնել է արմավենու ճյուղերը, որ հավատավորներն ու հոգևորականները բերել էին Սուրբ Պետրոսի հրապարակ:










