Պեսկովը նշել է Պուտինի կառավարման նոր ժամկետի առաջնահերթությունները

19:50 • 25.03.18

 

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի կառավարման նոր ժամկետի առաջնահերթություններն ու ուղղությունները: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին Պեսկովը պատմել է հեռուստասությամբ տված հարցազրույցում:

«Դա սիմբիոզն է Պուտինի, որին մենք բոլորս գիտենք և որի շուրջ միավորվում ենք, և Պուտինի, որը հասկանում է, թե ինչ է մեզ պետք ապագայում», - մեկնաբանել է նա:

Պեսկովի խոսքով՝ առաջնահերթությունները կլինեն ներքին օրակարգն ու ընթացիկ խնդիրները:

Պեսկովն ընդգծել է, որ «մարդիկ գիտեն, որ եթե երկրի ղեկավարն ասում է, որ հասկանում է, թե ուր և ինչպես է պետք գնալ, ապա նա խոսքերը քամուն չի տալիս»: «Պուտինն արդեն բազմիցս ապացուցել է, որ պոպուլիստ չէ», - ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ նախագահության նոր ժամկետում «առաջին հերթին կկազմավորվի ուղերձի դրույթների իրագործման ճանապարհային քարտեզը»: «Երկրորդը նոր թիմի կազմավորում է, որն առաջ կշարժվի», - հավելել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Ռուսաստանում անցկացվել են մարտի 18-ին, որոնց արդյունքներով երկրի գործող նախագահն ստացել է ընտրողների ձայների 76.69 տոկոսը: