Air Canada-ի ինքնաթիռը սրահում ծխի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Վաշինգտոնում
Air Canada ավիաընկերության ինքնաթիռը սրահում ծխի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Վաշինգտոնում: Այդ մասին հայտնում է CBC հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: Օդաչուներից մեկը հայտնել է, որ իրենց խցիկում ծուխ է հայտնվել:
Ինքնաթիռն ուղևորվում էր Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայան, սակայն ստիպված է եղել վայրէջք կատարել Դալեսի անվան օդանավակայանում:
Իշխանությունները հետաքննություն են սկսել միջադեպի հանգամանքները պարզելու համար:










