Ավտովթար Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին. մեկ մարդ հոսպիտալացվել է

09:19 • 26.03.18

Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 25-ին՝ ժամը 15:38-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայք-Կապուտան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2110» մակնիշի 34 RF 403 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1956 թ. ծնված Հ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և ուղղել ավտոմեքենան: Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: