Պուչդեմոնի ձերբակալությունից հետո Կատալոնիայում ցույցեր են սկսվել. առնվազն 89 մարդ է տուժել (լուսանկարներ)
Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնի ձերբակալությունից հետո ինքնավար շրջանում ցույցեր և բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև: Առնվազն 89 մարդ տուժել է, չորս մարդ՝ ձերբակալվել, հայտնում է BBC-ն:
Բարսելոնայի կենտրոնում ցուցարարները վանկարկել են «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին» և «Այս Եվրոպան խայտառակություն է»՝ շարժվելով Եվրոպական հանձնաժողովի և Գերմանիայի հյուպատոսության շենքերի ուղղությամբ:
Իսպանական Efe գործակալության հաղորդմամբ՝ քաղաքի կենտրոնում հավաքվել է մոտ 55.000 մարդ:
Հիշեցնենք, որ Պուչդեմոնը ձերբակալվել է երեկ՝ Գերմանիայի ոստիկանության կողմից, որը նրան ձերբակալել է իսպանական դատարանի տրամադրած ձերբակալման հրամանի համաձայն: Պուչդեմոնին ձերբակալել են մայրուղու վրա՝ Դանիայի հետ սահմանը հատելուն պես:




![]()










