ԱՄՆ Կոնգրեսը հավանության է արժանացրել Իսրայելին ՀՀՊ-ի համար 700 միլիոն դոլարի տրամադրումը

15:55 • 26.03.18

ԱՄՆ Կոնգրեսը 2018 թվականի համար որպես օգնություն Իսրայելի հակահրթիռային պաշտպանությանը 705 միլիոն դոլար է հատկացրել: Այդ մասին Twitter-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, հաղորդում է ТАСС-ը:

«Ես ուրախ եմ հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը հակահրթիռային պաշտպանության համար ռեկորդային գումար է հաստատել՝ 705 միլիոն դոլար: Մենք կշարունակենք հակահրթիռային պաշտպանության բազմաշերտ համակարգի մշակումը»,- գրել է նախարարը՝ նշելով, որ Իսրայելի թշնամիները «կզարմանան հնարավորություններից, որոնք մենք մշակել ենք»:

Jerusalem Post-ը նշում է, որ ԱՄՆ-ի օգնությունը նախատեսված է «Երկաթե գմբեթ» ՀՀՊ կայանների, «Ստրելա-3» և «Դավթի պարսատիկ» ՀՀՊ համակարգերի բաղադրիչների սերիական արտադրության համար: