Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում կրկին հրդեհ է բռնկվել

13:10 • 26.03.18

Հրշեջ-փրկարարները կրկին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում, որտեղ հրդեհ էր բռնկվել կիրակի: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փողոցից երևում է՝ ինչպես է շենքից խիտ սև ծուխ դուրս գալիս:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովը: 

Քննչական կոմիտեն հաստատել է այդ տվյալները, հայտնում է meduza.io-ն: Նախարարի խոսքով՝ շենքի փլատակների տակ մնում է ևս վեց մարդ:


Հրդեհի զոհերի կամ տուժածների թվում, ըստ նախնական տեղեկությունների, կան հայեր։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:


«Նախնական տեղեկություններով՝ հայեր կան տուժածների մեջ, առավել մանրամասն կհայտնենք հաջորդիվ»,– ասել է նա։