Կեմերովոյի բնակիչները ծաղիկներ, մոմեր ու փափուկ խաղալիքներ են տանում հրդեհված առևտրի կենտրոնի մոտ (լուսանկարներ)

17:26 • 26.03.18

ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո, բնակիչները ծաղիկներ, մոմեր ու փափուկ խաղալիքներ են տանում շենքի մոտ, գրում է esquire.ru-ն:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի, նրանց թվում կան բազմաթիվ երեխաներ: Հայտնի է, որ կրակը բռնկվել է 4-րդ հարկում ու տարածվել 1.600քմ մակերեսով տարածքում:

Հայտնի է, որ Արյան կենտրոնի մոտ երկար հերթեր են գոյացել մարդկանցից, որոնք ցանկանում են տուժածների համար արյուն հանձնել:

Աղբյուրը հավելում է, որ Կեմերովոյի շրջանում եռօրյա սուգ է հայտարարվել: Մարտի 27-29-ն ընկած ժամանակահատվածում կիջեցվեն պետական դրոշները, հեռուստատեսությամբ չեն ցուցադրվի ժամանցային հաղորդումներ:

Կատարվածի վարկածներից մեկի համաձայն՝ կենտրոնը կարող էր միտումնավոր հրկիզված լինել:

Հիշեցնենք, որ հրդեհի գործով ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը, որի տարածքում գտնվել է կրակի օջախը:

Ականատեսների համաձայն՝ հրդեհի ժամանակ որևէ մեկը չի զբաղվել մարդկանց անվտանգ տարհանման հարցով, իսկ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել:

Նշվում է, որ իշխանությունները մտադիր են 1-ական միլիոն ռուբլի վճարել զոհերի ընտանիքներին:

 

Картинки по запросу Жители Кемерова несут цветы и свечи к сгоревшему торговому центру

Картинки по запросу Жители Кемерова несут цветы и свечи к сгоревшему торговому центру

Картинки по запросу Жители Кемерова несут цветы и свечи к сгоревшему торговому центру