Մոսկվայի մարզում մինչև -10 աստիճան ցուրտ է սպասվում

14:43 • 26.03.18

Այս շաբաթվա ընթացքում ՌԴ Մոսկվայի մարզում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -10 աստիճան, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը +5-ից չի բարձրանա, այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ «Ֆոբոս» եղանակի կենտրոնին հղումով։


«Մոսկվայի մարզը կրկին կհայտնվի ցուրտ օդային զանգվածների տիրապետության տակ»,- ասել է գործակալության զրուցակիցը։


Նրա խոսքով՝ նման եղանակը կպահպանվի Մոսկվայում ամբողջ շաբաթվա ընթացքում, զգալի տեղումներ այս ընթացքում չեն սպասվում։


Հիդրոօդերևութաբանների տվյալների համաձայն՝ զգալի տաքացում է սպասվում ապրիլի 3-ին։ Իսկ ամսվա կեսերին քաղաքում ձյունն ամբողջությամբ կհալչի։