«Նուբարաշեն» ՔՀԿ աշխատակիցները դատապարտյալի մոտ բուսական չորացված զանգված են հայտնաբերել

11:53 • 26.03.18

Օրերս ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկել են «Վարդաշեն» ՔԿՀ տեղափոխվող, բաց տիպի դատապարտյալ Գ. Դ-ին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

Վերջինիս մոտից հայտնաբերվել և առգրավվել է 7,3 գրամ քաշով կանաչ բուսական չորացված զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: